Եթե վստահված անձինք տեղում չկանխեին ընտրախախտումները, մենք կունենայինք վակխանալիա Վաղարշապատում. Խաչիկ Գալստյան
Քաղաքական
18:26 16/11/2025
Հայաստան

Եթե վստահված անձինք տեղում չկանխեին ընտրախախտումները, մենք կունենայինք վակխանալիա Վաղարշապատում. Խաչիկ Գալստյան

«Ընտրատեղամասերում աշխատող մեր վստահված անձանցից ստացել ենք բազմաթիվ ահազանգեր ընտրախախտումների մասին։ Ներկայացվել է հանցագործության մասին մեկ հաղորդում Արագած գյուղից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Խաչիկ Գալստյանը։

Նա մանրամասնեց՝ Արագածում գրանցվել են ուղղորդման դեպքեր, ինչպես նաև այլ խախտումներ։

Գալստյանի խոսքով, իրենց վստահված անձինք տեղերում կանխում են խախտումները, հակառակ դեպքում Վաղարշապատում կունենայինք վակխանալիա։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Խաչիկ Գալստյանն ասաց, որ դրական է գնահատում ընթացքը, չբացառեց, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ժողովուրդը հաճելիորեն զարմանալու առիթ կունենա։

Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե վստահված անձինք տեղում չկանխեին ընտրախախտումները, մենք կունենայինք վակխանալիա Վաղարշապատում. Խաչիկ Գալստյան