ՈՒՂԻՂ միացում Վաղարշապատից. Քվեարկում է Խաչիկ Մանուկյանը
Քաղաքական
09:56 16/11/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ միացում Վաղարշապատից. Քվեարկում է Խաչիկ Մանուկյանը

Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14/13 ընտրատեղամասում քիչ անց իր քվեարկությունը կկատարի «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։

«Քվեարկելու եմ հանուն իմ համայնքի, զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, հանուն մեր արժեքներ»,-լրագրողների հետ զրույցում մինչ ընտրատեղամաս մտնելն ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա ասաց՝ հանդիպումների ընթացքում տեսել է, որ մարդկանց հավատը փշարված է, անվստահություն կա ընտրությունների նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ պետք է սթափվեն, հասկանան, որ մեր ձայնի իրավունքը մենք են պաշտպանելու»,-ասաց Մանուկյանը։

Նա ասաց, ընդդիմության հաղթանակը հնարավոր է համարում Վաղարշապատում, եթե լինի բարձր մասնակցություն։ Քվեարկությունից հետոո այլ ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու մասին հարցին ի պատասխան, Մանուկյանն արձագանքեց, իհարկե, միավորվելուն, հակառակ դեպքում կփոշիացնեն իրենց տրված քվեները։

Ավագանու համամսանական ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Ըստ քվեաթերթիկների հերթականության այդ ուժերն են.

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս  «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը

«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը

«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը

«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։

Վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ նոյեմբերի 12-ին հրապարակված պաշտոնական տվյալների, կազմում է 69,866։ Ընտրատեղամասերի թիվը 47-ն է, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:  

ԿԸՀ-ն ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրել է 31 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 6 սուբյեկտ, որից երկուսը` համատեղ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ միացում Վաղարշապատից. Քվեարկում է Խաչիկ Մանուկյանը