Պարտության սիմվոլ դարձած այս աղանդավոր իշխանությունը մեզ տանում է դեպի կործանում. Այծեմնիկ Գրիգորյան
Քաղաքական
18:15 16/11/2025
Հայաստան

Պարտության սիմվոլ դարձած այս աղանդավոր իշխանությունը մեզ տանում է դեպի կործանում. Այծեմնիկ Գրիգորյան

«Բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կհամագործակցենք, բացի ՔՊ-ից և Արամ Սարգսյանի կուսակցությունից»,- ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության կողմից Վաղարշապատի ավագանու թեկնածու առաջադրված գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ իրենց պայքարն այն ընտրություններով չեն սահմանափակվելու. «Այնքան ենք պայքարելու, որ այս իշխանությունները հեռանան, դա թող բոլորն իմանան։ Եթե իշխանությունը հաղթեց, դա կլինի մեր հոգևոր մայրաքաղաքի վախճանը։ Դուք ինքներդ եք տեսնում, թե նրանք ինչ են անում մեր եկեղեցու հետ։ Պարտության սիմվոլ դարձած այս աղանդավոր իշխանությունը մեզ տանում է դեպի կործանում»,  – նշեց Այծեմնիկ Գրիգորյանը։

24news-ի հետ զրուցում Ա.Գրիգորյանը նշեց, որ այս իշխանություններն անգամ խոսքի ազատությունն են սահմանափակվում՝ նկատի ունելավ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորումը։ 

«Եթե իմ հայրը ողջ լիներ, թույլ չէր տա եկեղեցու դեմ արշավ սկսեին, դուք էլ տեսաք՝ ինչի բերեցեին հորս այս իշխանությունները», - ասաց Այծեմնիկ Գրիգորյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder