«Այս իշխանությունից բացի, այլ թշնшմի չունենք». կոտրել են Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը
Քաղաքական
19:04 16/11/2025
Հայաստան

«Այս իշխանությունից բացի, այլ թշնшմի չունենք». կոտրել են Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը

Վաղարշապատի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության կողմից Վաղարշապատի ավագանու թեկնածու առաջադրված գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, իր քվեարկությունը կատարելուց հետո հարցազրույց է տվել, որը տեղադրվել է նրան ֆեյսբուքյան էջում։ Դրանից 30 րոպե անց էջն արգելափակվել է։

Panorama.am-ի հետ զրույցում Ա. Գրիգորյան ասաց, որ այս իշխանություններից բացի, այլ թշնամի չունեն. «Ինքներդ էլ տեսնում եք մեր ընտանիքի, հորս հանդեպ վերաբերմունքը։ Մինչև հիմա, փաստորեն, Մանվել Գրիգորյանի հետ կռիվ են տալիս, անգամ նրա մահվանից հետո»։

Ա. Գրիգորյանը նշեց, որ 10 օր առաջ է բացել իր ֆեյսուքյան էջը, մինչ այդ երբեք չի եղել սոցիալական ցանցերում։

«Իմ էջում իմ տեսանյութերը մեծ դիտումներ ունեին, կիսվում էին։ Իմաստ չկար իմ վրա այդպես կենտրոնանային։ Փաստորեն,  իշխանությունները վտանգ են զգում, որ  անցել են իմ ֆեյսբուքյան էջին»,- ասաց ընդդիմադիր ուժի ավագանու թեկնածուն։  

Նա նշեց, որ դիմել է մասնագետներին, հնարավոր է 48 ժամից վերականգնվի, կամ՝ ոչ։

Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, Ա. Գրիգորյանը նշեց, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։

«Ընկերուհուս տան հասցեին ավելի երեք հոգու էին գրանցել, որից երկուսը՝ մահացած։ Գնացել էին ընտրելու, չէին թողել։ Այդ մարդիկ ասել էին, որ իրենք այդ տանն են ապրում, ինչպես կարող են չընտրել»,- ընդամենը մեկ դեպքի մասին պատմեց Այծեմնիկ Գրիգորյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder