Արձանագրել ենք ուղղորդման, քվեաթերթիկը ցույց տալու, ընտրողներին տեղամաս բերելու դեպքեր. Ա. Մխիթարյան
Քաղաքական
14:59 16/11/2025
Հայաստան

Արձանագրել ենք ուղղորդման, քվեաթերթիկը ցույց տալու, ընտրողներին տեղամաս բերելու դեպքեր. Ա. Մխիթարյան

«Վաղարշապատում եթե նույն տեմպը շարունակվի, իմ կարծիքով, մասնակցության ցուցանիշը կլինի 50 տոկոս»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Ատոմ Մխիթարյանը։

Նա նշեց, որ Վաղարշապատ համայնքի կազմի մեջ մտնող 19 բնակավայրերում դիտորդական առաքելություն են իրականացնում 200-ից ավելի դիտորդներ, նրանց մեծ մասին տրամադրել է «Հայաքվե»-ն։ Նրանց հետ նախապես վերապատրաստումներ ու դասընթացներ են անցկացրել։

Ա. Մխիթարյանն ասաց, ստացել են տեղեկություններ, ըստ որոնց, մասնակից երկու ուժին ընտրելու դեպքում ընտրողները ցույց են տալիս քվեաթերթիկը, որը պետք է տեղադրեն ծրարի մեջ ։

«Այդ ամենը մենք կարձանագրենք, կհարապակենք զեկույցում»,-ասաց նա։

«Հայաքվե»-ի դիտորդներն արձանագրել են դեպք, երբ տեղամաս է եկել ու քվեարկություն կատարել Երևանում հաշվառված քաղաքացին, նրա անունը եղել է ընտրացուցակում։

«Եթե այս խախտումները շարունակվեն, ապա մենք կբողոքարկենք քվեարկության արդյունքները, քանի որ դրանք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա»,-ասաց դիտորդը։

Ա. Մխիթարյանը «Զվարթնոց» թաղամասում արձանագրել է ընտրողներին տեղամաս բերելու դեպքեր։ Եղել են նաև ուղղորդման դեպքեր։

«Տեղամասի մուտքի մոտ ընտրողին դիմավորում է կոնկրետ ուժի վստահված անձը»,-ասաց նա։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder