Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին
Օրվա թեմա
19:49 16/11/2025
Հայաստան

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա - Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ՝ 9-1։

Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է ավագ  Էդուարդ Սպերցյանը խաղի 18-րդ րոպին։ 

Հանդիպման ընթացքում Պորտուգալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ Ժոաու Նեվեշը և Բրունու Ֆերնանդեշը հեթ-տրիկ են ձևակերպում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվել էր 0-5 հաշվով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder