Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա - Հայաստան հանդիպումից առաջ, որը կկայանա այսօր, Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է արել. «Առաջ՝ թիմ։ Բոլորս միասին այսօր և ընդմիշտ։ Պորտուգալիայի և մեր դրոշի համար»։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հետ այսօրվա հանդիպմանը Ռոնադլուն չի մասնակցի կարմիր քարտի պատճառով։ Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 61-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից։
Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը մեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: