Մասնակցության նման ակտիվություն չեմ տեսել. Հանձնաժողովի նախագահ
Քաղաքական
13:19 16/11/2025
Հայաստան

Մասնակցության նման ակտիվություն չեմ տեսել. Հանձնաժողովի նախագահ

«Տեղամասում գրանցված է 1909 ընտրող, վայց արդեն քվեարկել է 226 անձ, բայց ինչպես տեսնում եք, բավականին ակտիվ է մասնակցությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թիվ 14/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Եսայանը։

Նրա համար անակնկալ է մասնակցության նման ակտիվությունը։

«Մասնակցել եմ շատ ընտրությունների, բայց նման ակտիվություն չեմ հիշում»,-ասաց նա։

Տեղամասում անցած հինգ ժամվա ընթացքում, հանձնաժողովի նախագահի խոսքով, խախտման դեպքեր չեն գրանցվել, հույս հայտնեց, որ այդպես էլ կշարունակվի։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը։ Համեմատության համար նշենք, որ  2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1%-ը։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder