Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացածին գրանցել են հարևանի տան հասցեում. Ընտրացուցակները գտնվում են խայտառակ վիճակում. Վստահված անձի ահազանգը
«Ընտրացուցակները գտնվում են խայտառակ վիճակում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց 14/13 ընտրատեղամասում «Համահայկական ճակատ» կուսակցության վստահված անձ Ռուզան Ստեփանյանը։
Նա թվարկում է, եղել են ընտրատեղամաս եկած քաղաքացիներ, որո բացահայտել են իրենց տան վրա գրանցված է նույն փողոցում ապրած մահացած բնակիչ։
«Զարմացավ, թե ինչպես կարող են մահացածին գրանցել իր տան վրա։ Մեկ այլ ընտրող բացահայտեց, որ իր տան վրա գրանցված է անհայտ մարդ։ Մեկ ուրիշն արձանագրեց, որ իր որդու անունը, որ երկար ժամանակ Ռուսաստանում է, գրանցված է ընտրացուցակում։ Ես չգիտեմ, այս ընտրացուցակներն ինչպե՞ս են կազմվել»,-ասաց վստահված անձը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ իրենք տեսել են, որ նման ընտրողները դառնում են քվե, «շատ լավ գիտենք, թե ում համար են քվե դառնում»։
«Մեր խնդիրը ոչ հանձնաժողովի, ոչ էլ ընտրողի հետ է մեր խնդիրը։ Ես հիմա դիմում եմ անձնագրային ծառայությանը, հետևեք, տեսեք, մարդիկ գալիս են, մեկը զարմացած, մյուսը՝ զայրացած հետ է գնում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։