Ռոնալդուի գրառումը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ
Աշխարհում
14:24 16/11/2025
Աշխարհ

Ռոնալդուի գրառումը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա - Հայաստան հանդիպումից առաջ, որը  կկայանա այսօր, Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  գրառում է արել. «Առաջ՝ թիմ։ Բոլորս միասին այսօր և ընդմիշտ։ Պորտուգալիայի և մեր դրոշի համար»։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հետ այսօրվա հանդիպմանը Ռոնադլուն չի մասնակցի կարմիր քարտի պատճառով։ Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 61-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից։

Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը մեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուի գրառումը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ