Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Թարմ օրինակ, թե ինչու են ամենապինդ նյարդեր ունեցող մարդիկ անգամ հայհոյում իշխանությանը:
Լսեք, հայկական ֆուտբոլը ողբերգական վիճակում է: Արդեն շա՜տ տևական ժամանակ: Սա զուտ սպորտային խայտառակություն չի: Սա միայն սպորտային գործոններով պայմանավորված արդյունք չի: Ու չկա որևէ արձագանք: Որևէ հետևանք: ՀՖՖ ղեկավարությունը, ով գիտի, Նիկոլի նման հպարտանում է պարտությամբ ու խայտառակությամբ:
Ու հիմա, օրինակ, ի՞նչ անի, իր զայրույթն ինչպե՞ս արտահայտի անգամ ամենակիրթ մարդը: Ի՞նչ բառերով արդեն 100-րդ անգամ ասի, որ ՀՖՖ ղեկավարությունը պիտի գնա:
Կամ ինչպե՞ս ձևակերպի միտքը. լա՜վ, էլ ի՞նչ լինի, որ ՀՖՖ ղեկավարությունն ինքնակամ հեռանա»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում: F խմբի վերջին տուրում Եղիշե Մելիքյանի թիմն արտագնա խաղում 1-9 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն: