Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի․ Գասպարյան
Իրավունք
18:22 17/11/2025
Հայաստան

Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի․ Գասպարյան

«Վստահեցնում եմ, որ  ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես է՝լ կոչի դրվագով, չկա գեթ մեկ ապացույց։ Այսօրվա մեր միջնորդության համար հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։ Ամբողջ զարմանքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում նման նախադեպը չունեցող իրավիճակ չի եղել։ Երբ, օրինակ, Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան  Լիանա Գասպարյանը։

Նրա խոսքով՝  այս պահին  Վճռաբեկ դատարանում կա գործ , որի որոշմանն սպասում են 2․5 տարի։

«Այսինքն՝ Սամվել Կարապետյանին  է վերաբերել այս գործը, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը հապճեպ,  կայծակնային արագությամբ հրապարակեց այդ նախադեպային որոշումը։ Ավելին ասեմ՝ այդ նախադեպային որոշումը մինչ օրս  Վճռաբեկ դատարանի կայքում տեղադրված չի, ինչպես նաև պաշտպանները չեն ստացել, ստացել է միայն մեղադրանքի կողմ»,- ասաց նա։

 Հարցին, թե հնարավոր է արդյոք Նիկոլ Փաշինյանն իր ձևով միջամտի  և արդյո՞ք դատարանի հապճեպ որոշումը կարող է կապված լինել այդ միջամտության հետ, փաստաբանն արձագանքեց․ «Սույն թվականի  հունիսի 17-ից չեմ դադարել իմ կարծիքը արտահայտել, նաև պնդում եմ, որ  սա իրավական գործընթաց չէ։ Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ է, քաղաքական հետապնդում է, ով ոնց կուզի՝ թող ընդունի, բայց սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder