Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարարի հետ
Իրավունք
21:22 17/11/2025
Տարածաշրջան

Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարարի հետ

ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնում են.

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։

Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։

Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները և համատեղ աշխատանքի շարունակականությունն ապահովելու ուղղությունները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder