Թոմ Քրուզն արժանացել է պատվավոր «Օսկար»-ի
Մշակույթ
14:07 17/11/2025
Աշխարհ

Թոմ Քրուզն արժանացել է պատվավոր «Օսկար»-ի

Ամերիկացի 63-ամյա դերասան Թոմ Քրուզը Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ արժանացել է պատվավոր «Օսկար»-ի՝ կինոյում իր ներդրման համար։

Սա Թոմ Քրուզի առաջին «Օսկար» արձանիկն է։ Այն նրան հանձնել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն։ Քրուզը նախկինում չորս անգամ առաջադրվել էր մրցանակի, բայց հաջողության է հասել միայն 2025 թվականին։

«Ես ֆիլմերով չեմ զբաղվում, ես ապրում եմ դրանցով», - ասել է Թոմ Քրուզը մրցանակը ստանալու իր ելույթում։

Ինչո՞ւ է կինոն կարևոր Քրուզի համար համար։ Variety ամսագրի տված հարցազրույցում նա բացատրել էր՝ «երբ մենք կինոթատրոնում ենք, մենք ծիծաղում ենք, կարեկցում ենք, միասին հույս ենք հայտնում, և սա է արվեստի այս ձևի ուժը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder