Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարուհի, երգչուհի և դերասանուհի երկվորյակներ Ալիս և Էլեն Քեսլերները մահացել են 90 տարեկան հասակում, ըստ երևույթին, միասին։ Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Թերթի տվյալներով, հայտնիների՝ Գերմանիայի Գրյունեվալդ քաղաքում գտնվող տանն անցկացվել է «ոստիկանական գործողություն», սակայն մանրամասներ չեն հաղորդվել։ Ոստիկանությունը, սակայն, նշել է, որ նախնական հետաքննությունները չեն ցույց տալիս հանցագործության որևէ նշան։
Ալիս և Էլեն Քեսլերները ծնվել են 1936 թվականի օգոստոսի 20-ին Սաքսոնիայի Ներհաու քաղաքում: 1952 թվականին երկվորյակները, որոնք բալետի պարուհիներ էին, փախել են տնից և աշխատանքի անցել Դյուսելդորֆի թատրոններում մեկում: Շուտով նրանց նկատել և հրավիրել են ելույթ ունենալու Փարիզի աշխարհահռչակ «Լիդո» թատրոնում:
Նրանք հետագայում դարձել են գերմանացի ամենահայտնի արտիստներից և ավելի քան 60 տարի եղել բեմում, այդ թվում Ֆրենկ Սինատրայի, Ֆրեդ Ասթերի և Հարրի Բելաֆոնտեի հետ։ Գերմանիայից դուրս քույրերը հատկապես հայտնի էին Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և Իտալիայում։


