Արգելել են ռուս բլոգերի մուտքը Հայաստան
Քաղաքական
09:23 18/11/2025
Հայաստան

Արգելել են ռուս բլոգերի մուտքը Հայաստան

Հայաստանում արգելել են ռուս դիզայներ, բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը Հայաստան։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ateo Breaking հրատարակությանը։

Նշվում է, որ նման որոշման պատճառ է դարձել Նիկոլ Փաշինյանին՝ «Հայկական կոնյակ» անվանման օգտագործման վերաբերյալ հայտարարությունից հետո բլոգերի քննադատությունը։

Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ «կոնյակ» անվանումը օրենքով պաշտպանված է և վերաբերում է բացառապես ֆրանսիական համանուն շրջանի արտադրանքին։

Դիզայները իր հայտարարություններում պնդել է, որ Փաշինյանը հրաժարվել է ազգային ապրանքանիշից, որը մշտապես արտադրվել է Հայաստանում։

Ալեն Սիմոնյանը խոսելով բլոգերի քննադատության մասին հայտարարել էր, որ ռուս բլոգերն իր ոչ հայկական քիթը մտցնում է հայկական հարցերի մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արգելել են ռուս բլոգերի մուտքը Հայաստան