Ինչու են հայկական լրատվական կայքերը օգտվում Cloudflare-ից
Հասարակություն
16:51 18/11/2025
Հայաստան

Ինչու են հայկական լրատվական կայքերը օգտվում Cloudflare-ից

«Ժամանակին, քանի որ մեր լրատվական կայքերն անընդհատ  հարձակումների էին ենթարկվում, մտցվել են DDoS պաշտպանություն ապահովող ծառայության տակ՝ Cloudflare»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝  մեկնաբանելով, թե հայկական կայքերն ի՞նչ կապ ունեն  Cloudflare ինտերնետային ենթակառուցվածքի հետ։

Նա ընդգծեց, որ Cloudflare-ը շատ լավ պաշտպանում է հայկական կայքերն ադրբեջանցիներ հարձակումներից։

Հիշեցնենք, որ Cloudflare-ի  անջատումների հետևանքով աշխարհի տարբեր հատվածներում խափանումներով են գործում կայքերը, սոցիալական ցանցերը։

Այն դիտարկմանը, որ ի տարբերություն լրատվական կայքերի, պետական կայքերի աշխատանքը չի խափանվել,  Արթուր Պապյանն ասաց, որ այդ կայքերը չեն օգտվում այդ հարթակից»։

Ա. Պապյանը նաև գրառում է արել. «Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող աշխարհի հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել։

Վատն այն է, որ ըստ Cloudflare֊ի տարածած հաղորդագրության, իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու են հայկական լրատվական կայքերը օգտվում Cloudflare-ից