Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանելուց հետո տղամարդը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը
Իրավունք
12:54 18/11/2025
Հայաստան

Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանելուց հետո տղամարդը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Պարզվել է երեկ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար, և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը: 

Հիշեցնենք, որ երեկ  արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:  Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, տղամարդը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: 

Զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. 

«Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանելուց հետո տղամարդը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը