Գնալո՞ւ են՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում Սամվել Կարապետյանի հետ բանակցե՞ն. Ա. Վարդևանյան
Իրավունք
12:38 18/11/2025
Հայաստան

Գնալո՞ւ են՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում Սամվել Կարապետյանի հետ բանակցե՞ն. Ա. Վարդևանյան

«Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման մեջ նշում է, որ երեք ամիս ժամանակ կա՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ բանակցելու համար։ Գնալո՞ւ են՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում բանակցե՞ն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության, ահաբեկիչներն են պատանդ պահում մարդուն»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցմնենք, որ դատարանն այսօր երկու ամսով երկարաձգեց Կարապետյանի կալանքը։

Վարդևանյանն ընդգծեց, որ այստեղ իրավական պրոցես չկա, առաջին իսկ օրվանից իրավական պրոցեսի նշույլ չկա։

«Կալանքի հիմք չկա, չի կարող լինել։ Եթե ձեզ հետաքրքիր է, դատարանը տվե՞լ է որոշում։ Ոչ չի տվել»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբանի գնահատմամբ, այս գործով դատախազը մասնակցում է  նիստերին քննիչներին օգնելու համար։

«Ժամանակը կգա, դուք կրիչը կունենաք, կհաստատեք այդ տեղեկությունը։ Սա դատական աբսուրդային, իրավական ծաղրի նմանվող, ահաբեկչական գործողություն է»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբանը մանրամասնեց, որ միջնորդել են՝ Սամվել Կարապետյանին կալանքից ազատ արձակել մինչր Նոր տարի։

«Մարդ, որը եկել է Հայաստան, իր հոր քառասունքին մասնակցելու համար։ Երբ անձը հարազատ է կորցնում, առաջիկա Նոր տարին իր մեջ խորհուրդ է պարունակում, այդ թվում գերեզմաններ գնալու։ Այդ հանգամնքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է։ Սակայն քննիչը պնդում է  միջնորդություն, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, դատախազը պնդում է միջնորդություն, դատավոր Սարգիս Դադոյանը նման որոշումէ  կայացնում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder