Հարավային Կորեայի սրճարաններից մեկում թութակին բռնել են սուրճ գողանալիս
Հասարակություն
21:32 18/11/2025
Աշխարհ

Հարավային Կորեայի սրճարաններից մեկում թութակին բռնել են սուրճ գողանալիս

UPI-ի հաղորդմամբ՝ հարավկորեական սրճարանում թութակ է բռնվել սուրճ գողանալու պահին։

Ոստիկանությունը զանգ է ստացել «թափառող թռչունի» մասին, որը անամոթաբար գողանում էր սուրճի խանութի հաճախորդներից խմիչքները։ Ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են բավականին խաղաղ տեսարան. հաստատության սեփականատերն արդեն կերակրում էր փետրավոր «հանցագործին», իսկ հաճախորդները ուրախությամբ շոյում էին նրան։

Պարզվեց, որ փախածը դեղնագլուխ ամազոնյան վիդ թութակ է, որը Կենտրոնական Ամերիկայի էնդեմիկ  և վտանգված տեսակ է։ Հարավային Կորեայում նման թռչուններ պահելը խստիվ արգելվում է առանց հատուկ թույլտվության։ Հան գետի շրջակա միջավայրի գործակալությունը ներկայումս աշխատում է տեսակի ինքնությունը պաշտոնապես հաստատելու ուղղությամբ։

Կորեայի կենդանիների փրկության և կառավարման ասոցիացիայի տվյալներով՝ թութակը կատարյալ առողջական վիճակում է և, դատելով նրա խնամված տեսքից, փախուստից առաջ լավ խնամված է եղել։ Իշխանությունները փորձում են գտնել թռչնի օրինական տիրոջը։

Եթե տերը չհայտնվի, թութակը կհանձնվի Էկոլոգիայի ազգային ինստիտուտի մասնագիտացված կենդանիների խնամքի կենտրոնին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder