Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պորտուգալական գրանդ–ակումբները հետևել են Տիկնիզյանին և Սպերցյանին Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ
Նոյեմբերի 16-ին աշխարհի առաջնության որակավորման փուլի Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղի ժամանակ ներկա են եղել «Բենֆիկայի», «Պորտուի» և «Սպորտինգի» սկաուտները՝ գնահատելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանի և Էդուարդ Սպերցյանի խաղերը։ Այս մասին հաղորդում է RB Sport-ը։
Երկու խաղացողներն էլ մարզադաշտում են եղել ողջ խաղի ընթացքում, իսկ Սպերցյանը խփել է Հայաստանի հավաքականի միակ գոլը։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Պորտուգալիայի հաղթանակով՝ 9-1 հաշվով։
Տիկնիզյանը այս մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրել է 18 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ կատարելով յոթ գոլ և 11 գոլային փոխանցում։