Պորտուգալական գրանդ–ակումբները հետևել են Տիկնիզյանին և Սպերցյանին Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ
Սպորտ
11:36 18/11/2025
Աշխարհ

Պորտուգալական գրանդ–ակումբները հետևել են Տիկնիզյանին և Սպերցյանին Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ

Նոյեմբերի 16-ին  աշխարհի առաջնության որակավորման փուլի Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղի ժամանակ ներկա են եղել «Բենֆիկայի», «Պորտուի» և «Սպորտինգի» սկաուտները՝ գնահատելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանի և Էդուարդ Սպերցյանի խաղերը։ Այս մասին հաղորդում է RB Sport-ը։

Երկու խաղացողներն էլ  մարզադաշտում են եղել ողջ խաղի ընթացքում, իսկ Սպերցյանը խփել է Հայաստանի հավաքականի միակ գոլը։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Պորտուգալիայի հաղթանակով՝ 9-1 հաշվով։

Տիկնիզյանը այս մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրել է 18 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ կատարելով յոթ գոլ և 11 գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder