Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու են խուզարկել Վաղարշապատի ընդդիմադիր«Հաղթանակ» դաշինքի անդամների տները. Հակակոռուպցիոն կոմիտե
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի 5 անդամի մեղադրանք է ներկայացվել։
«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Երեկ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում: