«Կեղծ» դպիրը ՔՊ-ական պատգամավորի օգնականն է
Հասարակություն
14:07 18/11/2025
Հայաստան

«Կեղծ» դպիրը ՔՊ-ական պատգամավորի օգնականն է

Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի  կողմից Հովհաննավանքում մատուցված  «պատարագին» մասնակցած  «կեղծ» դպիր Ռաֆայելը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնականն է։  Այսօր նա ներկա  է ԱԺ նիստերի դահլիճում  ընթացող «մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանը

Լրագրողների հետ զրույցում «կեղծ» դպիր Ռաֆայելը նախ նեղսրտեծ, որ  իրենց  ասում են «կեղծ դպիր»։

«Ես դպիր եմ։ Կեղծ դպիր հասկացողություն չկա։ Ես անդամակցում եմ ՔՊ-ին, երբ որ եկեղուցուց դուրս եմ եկել»,- ասաց նա։

Նա մանրամասնեց, որ 2018 թվականին դպիր է եղել։ 

Հարցին՝ ինչպե՞ս է դարձել Տ.Պարսիլյանի  հասարակական հիմքներով օգնականը, նա ասաց. «2020 թվականից հետո  ես եկեղեցուց հիասթափված դուրս եկա, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ»։

Հարցին՝ կարո՞ղ է հաջորդ ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի ՔՊ  ցուցակով, նա ասաց. «Ոչ, ես չեմ առաջադրվել։ Համամասնական  ցուցակում առաջադրվելու համար պետք է լինել 25 տարեկան և բարձր։ Ես 23 տարեկան եմ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կեղծ» դպիրը ՔՊ-ական պատգամավորի օգնականն է