Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին
Քաղաքական
10:27 18/11/2025
Հայաստան

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին

Երևանի Ավագանու հերթական նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 23-ին, ժամը 10։00-ին։

Ավագանին քվեարկությամբ հաստատեց հաջորդ նիստի գումարելու օրը։

 Նիստի մասնակիցները ՔՊ-ական ավագանու անդամի առաջարկությամբ որոշեց 15-րդ՝  «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը, դարձնել զեկուցվող, մեկ այլ՝   Հեթումյանների անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցը  հանվեց օրակարգից՝ կրկին ՔՊ-ական ավագանու անդամ Արմեն Գալջյանի առաջարկով։

Ընդդիմության անդամ «Ազգային առաջընթաց» խմբակցության  անդամ Արամ Թորոսյանն էլ առաջարկեց 12րդ՝  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին հարցը դարձնել զեկուցվող, բայց առաջարկը չընդունվեց։Երևանի

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին