Ի՞նչ է հայտարարել Սամվել Կարապետյանը դատական նիստում. Լիաննա Գասպարյանը մանրամասներ հրապարակեց
Իրավունք
13:06 18/11/2025
Հայաստան

Ի՞նչ է հայտարարել Սամվել Կարապետյանը դատական նիստում. Լիաննա Գասպարյանը մանրամասներ հրապարակեց

«Մենք դատական ակտը դեռ չենք ստացել, բայց ունենք մի հանգամանք իրավական պրոցեսում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավորեր, ինչին օգնության եկել էր Վճռաբեկ դատարանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չէր կարող երկարացվել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը:

Նա  հիշեցրեց, երեկ դեռ 18։30-ին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կալանքի ժամկետը երկարացվել է, մենք դրա մասին ահազանգեցինք ժամը 23։00-ին, դատավորը վրդովվեց։

Սամվել Կարապետյանը մասնակցել է դատական նիստին, հայտարարել է, որ չի ընդունում առաջդրված մեղադրանքները, դրանց հետ ինքը որևէ առնչություն չունի, քննությանը խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ։

Պաշտպանն ընդգծեց, որ այս ընթացքում Սամվել Կարապետյանին վերաբերալի ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել, չնայած քննչական խմբում ընդգրկված է 53 քննիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է հայտարարել Սամվել Կարապետյանը դատական նիստում. Լիաննա Գասպարյանը մանրամասներ հրապարակեց