Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան-փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը, Ռուբեն Մելիքյանը տևական ժամանակ բարձրաձայնում են, որ Հայաստանում քաղբանտարկյալների հարցը պահանջում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միջամտություն։
Panorama.am-ին տված հարցազրույցում Մելիքյանն ընդգծել էր, որ հիմա է ճիշտ ժամանակը դրա մասին խոսելու, մի քանի ամիս անց արդեն ուշ կլինի, քանի որ քաղաքական ուժերը ներկայացնում են ընտրություններին մասնակցելու հայտեր։ Հայաստանում մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների իրավունքների, խնդիրների մասին բարձրաձայնելու, դրանց համալիր լուծումներ առաջարկելու ու տալու համար իրավապաշտպանն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ որոշակի համամասնությամբ ներկայացված կլինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, որոնք ընդգրկված չեն որևէ քաղաքական ուժի կազմում։
«Պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ»,-նշել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հիշեցնում է, որ Հայաստանում մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալ կա։ Նրանք Սրբազաններ են, գործարար-բարերար, ԱԺ պատգամավոր, բլոգերներ, ընդդիմադիր համայնքապետեր, արցախյան պատերազմում զոհվածների ծնողներ, մարդիկ, որոնք հաշտ չեն այս իրականության հետ։