Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին
Աշխարհում
14:50 19/11/2025
Աշխարհ

Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին

Շաքարի լիակատար բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։  Այս մասին հայտարարել է Բրիտանացի գաստրոէնտերոլոգ Մեգան Ռոսին։

Մասնագետը բացատրել է, որ շաքար, այս կամ այն ​​​​ձևով, կա մեծ քանակությամբ սննդամթերքում, այդ թվում՝ մրգերում, բանջարեղենում և կաթնամթերքում։ Այս բոլոր սննդամթերքի բացառումը սննդակարգից կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Բժիշկը զգուշացրել է, որ սա կարող է հանգեցնել վիտամինների անբավարարության, հակաօքսիդանտների անբավարարության, նյութափոխանակության խանգարումների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների։

Միաժամանակ գաստրոէնտերոլոգն ընդգծել է, որ աղանդերի մեջ պարունակվող շաքարը նույն վտանգներն է ներկայացնում, ինչ բնական սննդամթերքներում պարունակվող շաքարը։ Խնդիրը ծագում է ոչ թե շաքարից, այլ դրա չափից շատ օգտագործումից, որը հանգեցնում է ճարպակալման և դրանց հետ կապված հիվանդությունների։

Մասնագետը խորհուրդ է տալիս շաքարը ամբողջությամբ չվերացնել, այլ պահպանել չափավորություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին