Գավառում գյուղմթերքով բարձված «Ford Transit»-ը կողաշրջվել է
Հասարակություն
10:53 19/11/2025
Հայաստան

Գավառում գյուղմթերքով բարձված «Ford Transit»-ը կողաշրջվել է

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կամո Պ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է:
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder