Ի՞նչ տեսակետ ունի եկեղեցին արհեստական բանականության վերաբերյալ
Հասարակություն
14:03 19/11/2025
Հայաստան

Ի՞նչ տեսակետ ունի եկեղեցին արհեստական բանականության վերաբերյալ

«Հայոց եկեղեցին դեռևս պաշտոնական կարծիք չի արտահայտնել արհեստական բանականության վերաբերյալ»,- ասում է  Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի եկեղեցին արհեստական բանականության վերաբերյալ։

Հայր սուրբը շարունակում է. «Արհեստական բանականությունը սրընթաց զարգանում է  տարբեր ուղղություններով, որի վերջը չի երևում։ Ճիշտ է՝ ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են մեր կյանքը, բայց միաժամանակ նոր խնդիրներ, մարտահրավերներ են ստեղծում։

Յուրաքանչյուր նորարարություն լավ է, երբ այն վերահսկվում է։ Նույնն արհեստական բանականության դեպքում։ Քանի դեռ այն վերահսկվում է մարդու կողմից, մտահոգվելու կարիք չկա, բայց ինչ կլինի, երբ հանկարծակի մեկ օր այդ վերահսկողոթյունը չլինի։

Ահա այստեղ է խնդիրը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder