Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն․ տնտեսագետ
Տնտեսություն
18:33 19/11/2025
Հայաստան

Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՀԱԶԱՆԳ

Երևանում դեկտեմբերի 1-ը դարձել է կտրուկ անարդարության օր։

Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն։

Միայն երկու սենյականոց բնակարանի համար մարդուց պահանջվում է տարեկան 400 հազար դրամ և ավելի։ Սա ոչ թե հարկ է, այլ բացահայտ ճնշում, որի տակ ամենածանր հարվածը ստանում են նրանք, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում ու հիմա ապրում են միայն թոշակով։

Ի՞նչ է ասում իշխանությունը․

«Վճարեք»։

Ի՞նչ է ասում իրականությունը․

Թոշակառուն չունի այդ գումարը, և իշխանությունը դա շատ լավ գիտի։

Եվ երբ մարդը չի կարող վճարել՝ գործի են դրվում պարտականությունները, ծանուցումները, և հետո՝ ԴԱՀԿ-ի վարույթը։

Սա արդեն մի բան, որը կոչվում է կենտրոնի բնակչության ցուցակով տեղահանում։

Մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ՝

1.Կենտրոնում ապրող տարեցները իրենց կամքով չեն տեղափոխվելու,

բայց հարկային քաղաքականությունն անում է ամեն ինչ՝ նրանց դուրս մղելու համար։

Հարցը շատ պարզ է.

Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ, երբ իր ամսական թոշակը հազիվ է հասնում 40–50 հազար դրամի։

Այսինքն՝ պետությունը մեկ ամբողջ տարվա թոշակը վերցնում է մի հարկի դիմաց։

Սա սոցիալական քաղաքականություն չէ։

Սա քաղաքային ճնշում չէ։

Սա ուղղակի սոցիալական անողոքություն է, որը պետք է կանգ առնի։

Մենք պահանջում ենք՝

• Գույքահարկի անհապաղ վերանայում

• Թոշակառուների համար զեղչերի հատուկ կարգ

• Վճարումների պարտադիր գրաֆիկ՝ առանց տույժերի

• ԴԱՀԿ-ի վարույթների արգելում սոցիալապես խոցելի անձանց նկատմամբ

Այս պայքարը մի մարդու պայքար չէ։

Սա Երևանի Կենտրոնի հազարավոր բնակիչների պայքարն է՝ իրենց տան, իրենց իրավունքների, իրենց արժանապատվության համար։

Հայաքվեն առաջարկում է նաև

1.միայնակ թոշակառուին ազատել գույքահարկի պարտավորությունից

2. Եթե թոշակառուն ապրում է զավակների հետ, ապա հարկի հաշվարկի ընդհանուր բազան պակասեցնել' 30քմ չափով։

Հարգելի քաղաքացիներ, կենտրոնի բնակիչներ, Հայաքվեն ունի գրասենյակ կենտրոնում։ Կարող եք զանգահարել մեր գրասենյակ և մենք հանդիպում կնշանակենք, որի ընթացքում կծանոթանաք հայաքվեի ծրագրերին»։

Հեռ։ 044010116 (12.00 ֊17.00 ժամերին)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder