Ռոնալդուին հանդիպելուց հետո Թրամփը նշել է պատմության մեծագույն ֆուտբոլիստի անունը
Աշխարհում
11:00 19/11/2025
Աշխարհ

Ռոնալդուին հանդիպելուց հետո Թրամփը նշել է պատմության մեծագույն ֆուտբոլիստի անունը

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքի հատուկ հյուրերից  է եղել։  ESPN-ի հաղորդմամբ, ընթրիքին ներկա են եղել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և ձեռնարկատեր Իլոն Մասկը

Թրամփը Ռոնալդուի հետ հանդիպումից հետո համառոտ կիսվել է նրա մասին իր կարծիքով:

«Ռոնալդուն պատմության մեծագույն ֆուտբոլիստն է», - նախագահի խոսքերը ներկայացրել է  Fox News-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder