Իշխանությունը թվային առումով չի ներկայացնում, թե ԶՈւ-ն քանի միլիարդի կորուստ է ունեցել 44-օրյային և ՀՀ-ի դեմ 2022-ի ագրեսիայի հետևանքով. Աբրահամյան
Քաղաքական
10:42 19/11/2025
Հայաստան

Իշխանությունը թվային առումով չի ներկայացնում, թե ԶՈւ-ն քանի միլիարդի կորուստ է ունեցել 44-օրյային և ՀՀ-ի դեմ 2022-ի ագրեսիայի հետևանքով. Աբրահամյան

«Ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսող իշխանությունը թվային առումով, բնականաբար, չի ներկայացնում, թե զինված ուժերը քանի միլիարդի կորուստ են ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով։ Խոցված, թշնամուն հանձնած սպառազինություն, զինտեխնիկա, զինամթերք, ռազմական օբյեկտներ և այդպես շարունակ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակել է. «Դեռ չեմ խոսում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հետևանքով Ադրբեջանին հանձնված Քարվաճառից ու Քաշաթաղից հետո 3 մարզի երկայնքով ձևավորված առաջնագծի, դրա ենթակառուցվածքների, զորամասերի անխուսափելի ծախսերի մասին, որոնց անհրաժեշտությունը ևս պատերազմի հետևանք էր:

Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին ու անդրադարձ չեմ անում զինված ուժերի կամ տնտեսության վրա այլ վնասակար ազդեցության մասին:

Հերիք չէ, որ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել, դեռ մի բան էլ հոխորտում ու գլուխ են գովում: Կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder