Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրության ձայնը լսելի չեղավ, Վեդի համայնքի ավագանին կողմ քվեարկեց Կարմիր Սարը հանք դարձնելուն․ Դուլգարյան
Հանրության ձայնը լսելի չեղավ, Վեդի համայնքի ավագանին կողմ քվեարկեց Կարմիր Սարը հանք դարձնելուն։ Այս մասին իր էջում գրել է էկոլոգ-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
«Այսօր, ժամը 11:00-ին, Վեդի համայնքի ավագանին որոշելու է, տալ համաձայնություն Կարմիր Սարի քանդմանը թե չտալ, հանքարդյունահանել թե ոչ։
Քաղաքացիները, որ դիմել էին նիստին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, ստացել են պատասխաններ համայնքապետարանից, որ չեն կարող ասել, կպահովեն մարդկանց ներկայությունը նիստին թե ոչ, քանզի, ինչպես ստացվում է, տեղերը կարող է սահմանափակ լինել, տարածքի պայմաններից ելնելով։
Ավագանու նիստերը դռնբաց են, եւ ոչ ոք օրենք չի փոխել։
Չգիտեմ, երևի Կարմիր Սարի պաշտպաններին պաշտպանելու համար են ոստիկաններին հրավիրել համայնքապետարանի շենքի առաջ։
Առհասարակ, տենդենցը, երբ ավագանին ընդունում է որոշումներ, հակասող քաղաքացիների կարծիքին եւ համայնքի շահերին հանքարդյունաբերության ոլորտում, դառնում է տեղական ժողովրդավարության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր օրինաչափություն»,- գրել է Դուլգարյանը։