Աղջիկը՝ 15 տարեկան, նա՝ 63. հայտնի կոմպոզիտորը խոստովանել է դպրոցականի հետ երկարատև հարաբերությունների մասին
Աշխարհում
14:28 19/11/2025
Աշխարհ

Աղջիկը՝ 15 տարեկան, նա՝ 63. հայտնի կոմպոզիտորը խոստովանել է դպրոցականի հետ երկարատև հարաբերությունների մասին

Գերմանացի երգիչ և կոմպոզիտոր Կոնստանտին Վեկերը մեղադրվում է 15-ամյա դպրոցական աղջկա հետ սիրավեպ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Նրա «զոհն» այժմ 30 տարեկան է, պատմել է, որ մոտ 15 տարի առաջ հարաբերություններ է ունեցել Վեկերի հետ. ինքը 15 տարեկան էր, իսկ կոմպոզիտորը՝ 63: Նրանք հիմնականում շփվել են հեռախոսով, և կոմպոզիտորը հաճախ ալկոհոլի ազդեցության տակ է եղել այդ պահերին:

Զույգի միջև առաջին ֆիզիկական շփումը տեղի է ունեցել, երբ աղջիկը եղել է 16 տարեկան։ Նա Վեկերի հետ չորս անգամ հանդիպել է հյուրանոցային համարներում, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ երգիչն ամուսնացած է եղել։

Զոհը պնդում է, որ կոմպոզիտորի հետ իր հարաբերությունները իրեն տրավմա են պատճառել։ Նա դեռևս թերապիա է անցնում։ Աղջիկը որոշել է պատմել իր պատմությունը հիմա, քանի որ մտադիր է «պաշտպանել իրեն 15 տարեկանում» ՝ լինելով արդեն մեծ։

Վեկերը, իր հերթին, խոստովանել է, որ շփվել է 15-ամյա աղջկա հետ։ Նա նշել է, որ դա «համաձայնեցված հարաբերություն էր երիտասարդ կնոջ հետ», բայց «բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի»։

«Ես կցանկանայի ներողություն խնդրել տուժած կնոջից»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder