Սիգ ձկնատեսակի դրույքաչափը 3 անգամ ավելացել է, արդյո՞ք դա կբերի շուկայական գնի բարձրացման
Հասարակություն
13:21 19/11/2025
Հայաստան

Սիգ ձկնատեսակի դրույքաչափը 3 անգամ ավելացել է, արդյո՞ք դա կբերի շուկայական գնի բարձրացման

«Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը բարձրացել են։ Նպատակն է՝  ռեսուրսների արժևորումը»,- ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

Նա մանրամասնեց, որ բնօգտագործման վճարները  դրանք բնական ռեսուրսների կառավարման տնտեսական մեխանիզմներ են։

Լ.Ավետիսյանը նշեց, որ վերջին կարգավորումով կենդական աշխարհի բոլոր տեսակների համար դրույքաչափերը մոտ 2 անգամ ավելացել են։

«Սիգ ձկնատեսակի համար այս պահի դրությամբ գործող դրույքաչափը 65 դրամ է, ավելացվել է մոտ 3 անգամ։ 2026  թվականի հունվարի 1-ից սիգի համար դրույքաչափը սահմանվել է 200 դրամ»,- ասաց նա։

Լ.Ավետիսյանի խոսքով, այսօր սիգի շուկայական վաճառքի գինը 1000–1500 դրամ է։

Հարցին՝ այս փոփոխությամբ կանխատեսվո՞ւմ է սիգի գնի արժեքի բարձրացում, նա ասաց. «Փոփոխություն կարող է լինել, բայց տարբերությունն  ընդամենը 135 դրամ է, չեմ կարծում դա շուկայի վրա, այիսնքն իր բալանսի վրա որևէ մեծ ազդեցություն կրի»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder