Վաղարշապատում վերահաշվարկն ավարտվել է. Քվեների փոփոխություն չի արձանագրվել
Քաղաքական
13:31 19/11/2025
Հայաստան

Վաղարշապատում վերահաշվարկն ավարտվել է. Քվեների փոփոխություն չի արձանագրվել

Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:

ԿԸՀ-ից մանրամասնում են, որ մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:

«Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները:

Արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված չի լինի Վաղարշապատի ավագանիում։ Նրանց 15 ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատում վերահաշվարկն ավարտվել է. Քվեների փոփոխություն չի արձանագրվել