Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մակունցի անունով 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ հանրագիտարանը սխալմամբ են հայտարարագրել. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են «Ժողովուրդ» թերթի այն հրապարակամանը, ըստ որի Լիլիթ Մակունցը նվեր է ստացել նվիրել է 1 մլն 14 հազար դրամ արժեցող հանրագիտարան։
««Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:
Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»,-հայտնել են կառավարությունից։