ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային և մշակութային փոխանակումները․ ԱՄՆ փոխնախագահ
Քաղաքական
20:18 20/11/2025
Հայաստան

ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային և մշակութային փոխանակումները․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային և մշակութային փոխանակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ինչո՞ւ ռուսներն ու ուկրաինացիները միմյանց սպանելու փոխարեն չսկսեն առևտուր անել, մեկնել միմյանց երկրներ, իրականացնել այս կամ այն մշակութային փոխանակումները։  Սա այն հիմնարար աշխարհայացքն է, որին նա [Թրամփը] հավատարիմ է»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նաև հայտարարել է, որ Թրամփն ուկրաինական ճգնաժամի կարգավորման դեպքում արժանի կլիներ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder