Մեզ պատիվ չի բերում այս իրավիճակը, բոլոր իրավական հիմքերը կան՝ այս ամոթը վերացնելու․ Արամ Վարդևանյան
Իրավունք
18:47 20/11/2025
Հայաստան

Մեզ պատիվ չի բերում այս իրավիճակը, բոլոր իրավական հիմքերը կան՝ այս ամոթը վերացնելու․ Արամ Վարդևանյան

Մեզ պատիվ չի բերում այս իրավիճակը, բոլոր իրավական հիմքերը կան՝ այս ամոթը վերացնելու։ Այս մասին Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին հայտարարեց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատախազի  միջնորդությանը՝ 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։

«Դեռևս 1966 թ․-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից նախաձեռնվեց և ընդունվեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը,որով ամրագրվեց անձի անձնական ազատության իրավունքը։ Դրանով սկիզբը դրվեց, որ ձերբակալումները պետք է ունենան ժամային սահմանափակում, դրանք պետք է լինեն դատական վերահսկողության առարկա և այլն ։Այն, ի դեպ, վերաբերում է բոլորին, հենց տենց էլ օգտագործվում է․ «Յուրաքանչյուր ոք ունի, ցանկացած անձ ունի․․․»։ 2010 թ․-ի հուլիսի 22-ին  նույն Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունում է կին բանտարկյալների հետ վարվեցողության և այլընտրանքային պատժամիջոցների վերաբերյալ կանոններ, որտեղ հստակ ամրագրվում է, որ կին ազատազրկման կարգավիճակում գտնվող իրավիճակում պետք է անձը հայտնվի բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, գործընկերներ, մենք  այդ ծայրահեղության ո՞ր տարրը լսեցինք հանրային մեղադրողի դիրքորոշման ներկայացման շրջանակներում»,- դատական նիստի ընթացքում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

 Նրա խոսքով ՝   ոչ մի ծանրակշիռ, փաստարկված որևէ   հիմնավոր դիրքորոշում չի ներկայացվել, և ինչի՞ համար պետք է Լիդիայի, Մանթաշյան կալանքը երկարաձգվի։  

«Չափազանց կարևոր հանգամանք նշեցին պաշտպանները՝ միջնորդեցին նաև գրավ, որը կարող է դառնալ պետական եկամուտ ցանկացած ոչ պատշաճ վարքագծի նվազագույն դրսևորման դեպքում, բայց դրանով չսահմանափակվեցին, ասեցին՝ գրավի չափն էլ թողնում են դատարանի հայեցողությանը։ Անկեղծորեն եմ ասում՝ պատվարժան դատարան, որպես փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, որպես քրեական վարույթներով շահերի պաշտպանության մեջ ներգրավված անձ, մեզ պատիվ չի բերում, որ մենք ունենք հանրային հնչեղություն ունեցող գործ և կին կալանավորված անց, այն էլ՝ ապօրինի, այն էլ՝ անհիմն»,-շարունակեց փաստաբանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder