Փաշինյանն էլ լայաղ չի անում SMS գրի դատավորներին, «Հայկական ժամանակ»-ը միանգամից դատական որոշումները հրապարակում է. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
15:24 20/11/2025
Հայաստան

Փաշինյանն էլ լայաղ չի անում SMS գրի դատավորներին, «Հայկական ժամանակ»-ը միանգամից դատական որոշումները հրապարակում է. Իշխան Սաղաթելյան

«Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դտավորների վրա հույս չենք դնում, որովհետև իրենք ապացուցել են, որ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, երկրում բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար»,-դտախազության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կարծիք հայտնեց, որ եթե Փաշինյանն ամեն անգամ մարսի իր ձերբակալությունը և բռնաճնշումը, կանգ չի առնի և կշարունակի, հետևաբար այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել։

«Երկրում կան 5 տասնյակից ավել քաղբանտարկյալներ՝ ազգային բարերա, սրբազաններ, Արցախի և Հայաստանի ԱԺ-ների պատգամավորներ, բլոգերներ, զինվորականներ, լրագրողներ, շարքային քաղաքացիներ։ Նրանք այսօր գտնվում են անազատության մեջ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ»,-ասաց Սաղաթելյանը։

 Նա հայտնեց, որ ժողովրդի կամքով շարունակական գործողություններով պետք է հասնել իշխանություններին համարժեք հակազդեցության

 Սաղաթելյանն ասաց, որ դատախազության դեմ կատարվողը մեկանգամյա ակցիա չի լինելու, սրան հաջորդելու է Հանրային լսումներ քաղբանտարկյալների թեմայով որին հրավիրելու են նաև դատախազին։

«Նիկոլ Փաշինյանն էլ լայաղ չի անում SMS գրի դատավորներին, «Հայկական ժամանակ» թերթը արդեն միանգամից դատական որոշումները հրապարակում է»,- ասաց Սաղաթելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder