Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լիլիթ Մակունցը, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է, ստացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում հայտարարագրված ամենաթանկարժեք նվերը։
Հոկտեմբերի 25-ին Լիլիթ Մակունցը համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Buick GMC ընկերության գլխավոր տնօրեն, գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։
Հանդիպման ընթացքում Մակունցին Սաֆարյանը նվիրել է 1 մլն 14 հազար դրամ արժեցող հանրագիտարան՝ 1 Encyclopaedia mundi հրատարակչության, Armenia Aeterna հավաքածուի բացատրական հանրագիտարան առանց հիմնական գրքի։ Armenia Aeterna գիրքը հիմնական գիրքն է, որը պարունակում է 41 կարևորագույն պատմական փաստաթղթերի ընտրանի, իսկ սև կոշտ կազմով գիրքը բացատրական հանրագիտարան է, որը նկարագրում է յուրաքանչյուր փաստաթղթի պատմությունը։ Գրքերը վաճառվում են միայն որպես մեկ ամբողջական հավաքածու, և երկու գրքերի ընդհանուր արժեքը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։