Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է
Իրավունք
19:20 20/11/2025
Հայաստան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատելու համար Panorama.am-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որից ի պատասխան փոխանցեցին․

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder