Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններ են բերվել դատախազության մոտ
Քաղաքական
13:56 20/11/2025
Հայաստան

Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններ են բերվել դատախազության մոտ

Այսօր ժամը 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։

«Նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետության։ Բողոքի ակցիայից հետո երթով շարժվելու ենք դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 18 արդարների դատավարությունը։ Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի ակցիային և միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների»,-հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder