Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անել ամեն ինչ, որ Հայաստանում ընդմիշտ արմատախիլ արվի «քաղաքական բանտարկյալ» եզրույթը. Արթուր Միքայելյան
«Հայրենիքը սիրելու համար, եկեղեցին պաշտպանելու համար այսօր բանտերում ունենք 3 տասնյակից ավել քաղաքացիներ։ Արդյոք ժողովրդավա՞ր է, երբ սրբազան հայրերը բանտարկված են»,- Շենգավիթ դատարանի դիամց, որտեղ սկսվել է Սրբազան շարժման 18 անդամների դատավարությունը և շարունակվում է դատախազության դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։
Նրա խոսքով, մարդիկ ճաղերի հետևում են միայն մի բանի համար, որ սիրելով իրենց հայրենիքը և զգալով արհավիրքը, որը սպառնում է ՀՀ-ին, ձայն են բարձրացրել։
«Արդյոք ժողովրդավարական է այն հանգամանքը, որ ազգային բարերարը հայտնում է Հայ Առաքելական եկեղեցին հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու իր մտադրության մասին և հայտնվում է անազատության մեջ»,- հիշեցրեց Արթուր Միքայելյանը։
Նրա խոսքով անազատության պայմաններում իշխանություններն ամեն հնարավոր բան անում են, որպեսզի նրան զրկեն սեփականությունից։
Միքայելյանը դիմեց իրավապահ և դատական համակարգի մարմինների աշխատակիցներին, հորդորելով լինել արդար իրենց խղճի առաջ, քանի որ գործող իշխանությունները հեռանալու են։
«Անել ամեն ինչ, որ Հայաստանում ընդմիշտ արմատախիլ արվի «քաղբանտարկյալ» եզրույթը»,-հայտարարեց Մեր Ձևով շարժման անդամը՝ նշելով, որ այն համայն հայության գործն է և յադ մտքի հետ համաձայն են նաև ոչ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։