Եթե մեկին թվում է, թե Փաշինյանը հետ կկանգնի այն քայլերից, որոնք պատրաստվում է նախաձեռնել, սխալվում էն, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն. Թանդիլյան
Քաղաքական
13:08 20/11/2025
Հայաստան

Եթե մեկին թվում է, թե Փաշինյանը հետ կկանգնի այն քայլերից, որոնք պատրաստվում է նախաձեռնել, սխալվում էն, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն. Թանդիլյան

«Երկրում ստեղծված անթույլատրելի վիճակը պետք է դառնա բոլորի համար ահազանգ, եկեղեցին էլ իր հերթին պետք է հնչեցնի եկեղեցու ձայնն առ այն, որ վտանգ է  կախված մեր եկեղեցու, ինքնության գլխին հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր վարած քաղաքականության»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը չի էլ թաքցնում, թե ինչ է պատրաստվում անել, բոլորի համար ակնհայտ է։

«Եթե մեկին թվում է, թե նա հետ կկանգնի  այն քայլերից, որոնք պատրաստվում է  նախաձեռնել, սխալվում են, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն»,- ասաց Մ.Թանդիլյանը։

«Մեզ համար եկեղեցին պետք է ընկալվի հայկակականության, ինքնության մաս։ Դա է պատճառը, որ ուղղակի պարավոր ենք գործողություններ անել նախ և առաջ դա ցույց տալու, հռչակելու և պաշտպանելու»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մեկին թվում է, թե Փաշինյանը հետ կկանգնի այն քայլերից, որոնք պատրաստվում է նախաձեռնել, սխալվում էն, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն. Թանդիլյան