Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ պատգամավորն առաջարկել է թափառող շներ ուղարկել Ուկրաինա ականապատ դաշտերը սանրելու
Կրասնոյարսկի երկրամասի Օրենսդիր ժողովի անդամ Բորիս Մելնիչենկոն հանդես է եկել անսովոր նախաձեռնությամբ՝ հատուկ ռազմական գործողությունների գոտում զոհերի թիվը նվազեցնելու նպատակով ականազերծման համար ՝ առաջարկելով օգտագործել թափառող կենդանիներին: Այս մասին հաղորդել է «Օստորոժնո, Նովոստի» Telegram ալիքը:
Խորհրդարանականի խոսքով՝ թափառող կենդանիները պետք է զորակոչվեն զինվորական ծառայության և ուղարկվեն ականապատ դաշտերը մաքրելու: Նա իր առաջարկը անվանել է լավ մտածված, այլ ոչ թե աբսուրդային:
«Այնպես որ, գուցե մենք պետք է լավ մտածենք և վերադասակարգենք այս բոլոր կենդանիներին որպես զորապարտներ, զինվորական անձնակազմ և ուղարկենք այնտեղ՝ ականապատ դաշտերը անրելու»,-հայտարարել է Մելնիչենկոն:
Ինչպես նշված է զեկույցում, պատգամավորի առաջարկին չեն աջակցվել քննարկման մյուս մասնակիցները: