Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ Աբրահամյան
Քաղաքական
20:28 20/11/2025
Հայաստան

Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում:

Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ է եղել, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:

Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:

Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել»:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ Աբրահամյան