Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիմում գրելով, ծառայությունից դուրս գալով, հաջորդ օրը չքմեղանալով, որևէ մեկը չի արդարացվելու. Գեղամ Մանուկյանը՝ իրավապահներին
«Այս տարիների պայքարում մեր քաղաքական բանտարկյալները եկան ողջ աշխարհին ցույց տալու, որ հայ հասարակությունը չի համակերպվել ուրացման, զիջման, դավաճանության, պարտության, այն քաղաքականության հետ, որ վարում է այս իշխանությունը։ Նրանք եկան, որպեսզի մեր բոլորի՝ մեր ժողովրդի, այս սերնդի ճակատից փորձեն մաքրել այն խարանը, որ տարիներ հետո դնելու էին ապագա սերունդները, թե մենք համակերպվեցինք այս ամենին»,-ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցությանն անդամ Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն ընդգծեց, թեև ակցիայի մասնակիցները կրկնում են «Ազատություն քաղբանտարկյալնեևրին», բայց դա չի նշանակում լոկ բանտից դուրս գալու ազատություն, այլ արդարություն, իրավունքների վերականգնում, քաղաքական հետապնդումերի վերացում։
«Մեր հայրենակիցները եկել են այստեղ, որ այս իրավապահների դեմքով բոլոր իրավապահներին, դատախազներին, ԱԱԾ քննչական մարմինների ներկայացուցիչներին զգուշացնեն ևս մեկ անգամ, որ այն անօրինականությունները որ կատարվել են այսօր, երեկ, չի ներվելու ոչ մեկին։ Դիմում գրելով, ծառայությունից դուրս գալով, հաջորդ օրը չքմեղանալով, որևէ մեկը չի արդարացվելու։ Դրա համար պահանջը մեկն է, դադարեցնել անօրինականությունների կատարումը»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։