Մեսսի. Ես ուրախ կլինեի ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»
Աշխարհում
10:37 21/11/2025
Աշխարհ

Մեսսի. Ես ուրախ կլինեի ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Բարսելոնայի» երկրպագուների տեսանյութին, որտեղ նրանք երախտագիտություն են հայտնում իրեն կատալոնական ակումբում անցկացրած երկար տարիների համար։

Ավելի վաղ բարսելոնական El Diario Sport հրատարակչությունը Մեսսիին ճանաչել էր որպես «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստ, և թերթի ներկայացուցիչը մրցանակը հանձնել էր Լիոնելին։

«Անկեղծ ասած, մենք միասին այնքան շատ բան ենք անցել՝  և լավ, և վատ։ Բայց դա նորմալ է այդքան երկար կարիերայի համար։ Այնպես չէ, որ ամեն ինչ կատարյալ էր, կային դժվար ժամանակներ։ Բայց սա իմ տունն է, իմ տեղը, իմ մարդիկ։ Ես ուրախ կլինեի ամբողջ կարիերաս այնտեղ անցկացնել և երբեք այլ ակումբ չտեղափոխվել։ Եվ Եվրոպայում ես կխաղայի միայն այստեղ», - Մեսսիի խոսքերն է մեջբերում El Diario Sport-ը։

Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2003-2021 թվականներին և դարձել է ակումբի ռեկորդակիրը անցկացրած խաղերի (778) և խփած գոլերի (672) քանակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեսսի. Ես ուրախ կլինեի ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»